ՊՎԾ ղեկավար (լիազորությունները ժամանակավորապես կասեցված) Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այսօր հետախույզներիս տոնն է
«Գյոռբագյոռ 2020» ու մյուս բոլոր օպերացիաների մեծ մասի հիմքն ու ընթացքը հետախույզներն են դնում ու իրականացնում՝ անցնելով ամենավտանագավոր իրավիճակներով ու ճամփաներով։
Շնորհավո՛ր տոնդ, հա՛յ հետախույզ։ Հիմա, առավել քան երբևէ, քո աշխատանքից ու տված ինֆորմացիայից է կախված մյուսների կյանքը, անվտանգությունն ու հաջողությունները, ավելի կոնկրետ՝ մեր հաղթանակը։ Աչքդ՝ միշտ սուր, միտքդ՝ ավելի սուր, բազուկդ՝ թուր։ Անփորձանք տղերք»։