Ադրբեջանում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Ադրբեջանում նոյեմբերի 4-ին 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ադրբեջանական լրատվամիջոցներից:

Նշվում է, որ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 21:51-ին Իմիշլիի տարածքում՝ «Սաաթլի» կայանից 17 կմ հյուսիս-արեւմուտք:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 52 կմ խորության վրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել