Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը «Հնարավոր էր արդյոք խուսափել պատերազմից» խորագրով քննարկում է կազմակերպել, որի մասնակցում է ԱԺ պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը, թուրքագետ Վարուժան Գեղամյանը, քաղաքագետ Էդգար Էլբակյանը և ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը։
Էլբակյանի խոսքով՝ Ադրբեջանը իրականում երբեք էլ պատրաստ չի եղել փոխզիջումների։
«Քիվեստի տապալումը ուղղակիորեն առնչվում է Իլհամ Ալիևի հետ, նա է հորը համոզել, որ մի զիջիր ոչինչ, մեր ընտանիքի վրա մի դիր դավաճանի խարան։ Ժամանակը կգա՝ այլ ձևով կփորձենք լուծել հարցը, ռազմական ճանապարհով»,-նշել է նա և հավելել, որ հայատյացության կուլտիվացիան Իլհամ Ալիևի ձեռքի գործն է։
Մանրամասները՝ տեսանյութում