Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատապարտված Արսեն Պ.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012թ. օգոստոսի 9-ին` ժամը 05:00-ին, Անդրանիկ փողոցի բակերից մեկում իր ընկերներ Գառնիկի, Ստեփանի և ոմն Արթուրի հետ միասին անհիմն վիճաբանել են Միսակ Վ.-ի, նրա կնոջ` Վերա Ս.-ի և որդու Արամ Վ.-ի հետ և ծեծի ենթարկել վերջիններիս, որի ընթացքում շուրջ 30 րոպե դիտավորությամբ խախտել է հասարակական կարգը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով, սեռական բնույթի հայհոյանքներով, որի ընթացքում Ա. Պողոսյանի կողմից գործադրվել է որպես զենք օգտագործվող դանակ, որի արդյունքում Միսակ Վ.-ի ձախ ազդրին պատճառվել է առողջությանը թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով մարմնական վնասվածք:
Դատարանում մեղադրանքը պաշտպանվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության կողմից:
Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net