Արցախցի Լուսինեի ընտանիքը մշտական կապի մեջ է ԱՍՀՆ-ի հետ, շարունակում ենք կացարան փնտրել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են.

«Հարգելի՛ քաղաքացիներ,
արցախցի Լուսինեի ընտանիքը, որն իր յոթ երեխաների հետ ապրում է տնակում, մշտական կապի մեջ է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ:

Լուսինեի ընտանիքը այդ տնակում ապաստանել է ոչ նախարարոթյան միջնորդությամբ կամ իմացությամբ:
Ընտանիքի մասին տեղեկանալուց անմիջապես հետո նախարարությունը կապ է հաստատել նրանց հետ, առաջարկել աջակցություն:
Ընտանիքի անդամներից մեկը հոգեկան առողջության խնդիր ունի, այդ իսկ պատճառով Լուսինեն իրեն առաջարկված կացարանի մի քանի տարբերակներից ստիպված է եղել հրաժարվել:

Վերջին 3-4 օրերին նախարարությունն ամեն կերպ փորձում է ընտանիքի համար առավել ընդունելի բնակարանային պայմաններ գտնել:
Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ ընտանիքի համար շարունակում ենք կացարան փնտրել թե՛ մենք, թե՛ Գեղարքունիքի մարզպետարանի մեր գործընկերները»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել