Քիչ առաջ Ադրբեջանի զինված ուժերը կրկին հարվածել են Ստեփանակերտին

Քիչ առաջ Ադրբեջանի զինված ուժերը կրկին հարվածել են Ստեփանակերտին։ Այս մասին հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։

«Թշնամական ուժերը շարունակում են հրթիռահրետանային հարվածներ հասցնել Արցախի խաղաղ բնակավայրերին: Քիչ առաջ հակառակորդի թիրախում են հայտնվել Ստեփանակերտ և Շուշի քաղաքաները: Նախնական տվյալներով Ստեփանակերտում կա մեկ վիրավոր: Պատճառված մյուս վնասների չափը ճշտվում է»,-հայտնում են ՊԲ-ից։

Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել