2012 թ. ապրիլի 23-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից Լ. Բ.-ի դրամապանակը գողանալու մասին:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ այդ հանցագործությունը կատարել է 1956 թ. ծնված Գրիշա Մ.-ն: Ոստիկանության փոխանցմամբ՝ Գրիշա Մ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
Աղբյուրը՝ Իրավաբան.net