Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի տվյալներով Լեռնային Ղարաբաղի համակարտությունում ներգրավվել են տարբեր երկրներից ահաբեկիչներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Խամենեիի խոսքերը մեջբերել է իրանական «Azariha» տելեգրամ ալիքը:
«Չնայած ոմանք ահաբեկիչների ներկայությունը հերքում են, սակայն վստահելի տվյալներ կան, որ տարբեր շրջաններից ահաբեկիչներ են ներգրավվել: Եթե նրանք մեր սահմաններին մոտենան և վտանգ զգանք, հուժկու պատասխան կտանք»,- ընդգծել է Խամենեին: