Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հակասահմանադրական և հակաօրինական գործընթացների հետևանքով Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող իմ նախկին գործընկերը, ռազմական դրության պայմաններում կայացրել է ազգի և Հայրենիքի համար այս կարևոր պահի իր բաժին որոշումը՝ ինձ ազատելով Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից»: