Զինծառայողները պատասխանել են աղջիկների ուղարկած «Սնիկերսների» ֆլեշմոբին՝ մի քանի տասնյակ փամփուշտներից կազմելով Հայաստանում ամենաշատ տարածում ունեցող աղջիկների անունները: Ստացված անունների լուսանկարները հրապարակել են իրենց ֆեյսբուքյան էջերում։
Facebook-ի օգտատեր Էդուարդ Առուստամյանը լուսանկարներին կից գրել է․ «Աղջիկներ ջան, շատ շնորհակալ ենք սնիկերսների, սրտանց խոսքերի և այն ամենի համար, ինչ անում եք մեզ համար, որ մենք ոչ մի բանի պակաս չունենանք։ Առաջնագծից ձեզ համար` մի փոքր, բայց սրտանց նվեր»։ Հիշեցնենք, «Սնիկերսների» ֆլեշմոբը սկսվել էր ճակատում գտնվող տղաներից մեկի` հարազատներին ուղղված նամակից. «Ուտելիք ունենք, դուք սնիկերս ուղարկեք։ Որ գրազ ենք գալիս` թե խփենք կկպնի, ձեռի տակ սնիկերս չկա»։