Ստուգայցեր` Հրազդանում եւ Աբովյանում, կան մտահոգիչ խախտումներ. ԱԱՏՄ

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից հայտնում են.

«ԱԱՏՄ արևելյան տարածքային կենտրոնի ուժեղացված վերահսկողական աշխատանքներն այսօր ընթացել են Հրազդան և Չարենցավան քաղաքներում:
Հակահամաճարակային կանոնների պահպանումը դիտարկվել է նշված քաղաքներում գործող գրասենյակներում, բանկերի մասնաճյուղերում, դեղատներում, ատամնաբուժարաններում և սուպերմարկետներում:

ԱԱՏՄ տեսուչները շարունակում են արձանագրել անվտանգության կանոնների խախտումներ՝ դիմակների, ձեռքերի չորացման մեկանգամյա օգտագործման միջոցների, ախտահանիչների, իրազեկման նյութերի բացակայություն:
Հաճախ ախտահանիչներն օգտագործվում են առանց համապատասխան պիտակավորման:

ԱԱՏՄ մասնագետները սուպերմարկետներում արձանագրել են սայլակների ախտահանման թերացումներ։
Որոշ տնտեսավարողներ չեն ունեցել նաև բավարար քանակությամբ պահեստավորված պաշտպանիչ միջոցներ:
Անհանգստացնող է շարունակում մնալ այն, որ որոշ տնտեսավարողներ ախտահանման գործընթացում դեռ օգտագործում են 96 տոկոսանոց սպիրտ կամ այն նոսրացնում են ոչ ճիշտ չափաբաժնով ջրով, ինչի հետեւանքով հաճախ ստանում են ոչ պիտանի ախտահանիչ: Իսկ բարձր թնդության սպիրտը ոչ միայն չի ախտահանում, այլեւ ֆիքսում է վիրուսը։

Տեսչականի մարմնի աշխատակիցները ևս մեկ անգամ իրազեկել և հորդորել են ախտահանման համար կիրառել 60-80 տոկոսանոց ախտահանիչ լուծույթ, խստորեն հետեւել սահմանված անվտանգության կանոններին, հղում՝

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել