Արցախի նախագահի նման՝ սուրճով ու համազգեստով․ փոքրիկ Հարութը նմանակեց Արայիկ Հարությունյանին ու սկսեց դրամահավաք

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի սփյուռքի բաժնի մամուլի հաղորդագրությունից տեղեկանում ենք.

«Հաղթելու ենք», – վստահաբար ասում է փոքրիկը Հարութը, որի լուսանկարը լայն տարածում գտավ այս օրերին։ Ճիշտ այնպես, ինչպես Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ սուրճով ու հանդարտ վճռականությամբ։ 

«Ես ուզում եմ Արցախ գնալ, սուրճ չեմ կարող խմել, բայց պրն․ Արայիկի հետ կլուսանկարվեմ,- «Հայերն Այսօր»-ի հետ զրույցում ասաց ամերիկաբնակ Հարութ Բոյաջյանը։

Հարութի մայրը՝ Նանոր Բոյաջյանը, կատարել է որդու ցանկությունը՝ մի քանի րոպեով լինել զինվոր։ Հարութն ընտրել է Արայիկ Հարությունյանի նկարն ու դարձել հայտնի։

«Արայիկ Հարությունյանի այդ նկարը հոյակապ նկար է մեզ համար։ Մտածեցի՝ նկարը դնեմ, որ մարդիկ տեսնեն, միգուցե ուրախություն կբերի այս տխուր օրերում»,-նշեց նա։

Մարդկանց դրական հույզեր փոխանցելուց բացի, մայրը մտածել է նկարն օգտագործել զինվորներին աջակցելու համար։ Դրամահավաք են սկսել։ 

«Ստեղծեցինք դրամահավաքի էջ, որպեսզի հավաքված գումարները գնա «Հայաստան» համահայկական հիմնադրամին և հասնի մեր զինվորներին։ Էջում նշել էինք 10 հազար դոլարի շեմը, արդեն հավաքվել է 7500-ը։ Գրեթե հասնում ենք մեր նպատակին։ Կփորձենք ամեն ինչ անել, որպեսզի մեր զինվորները հաղթեն և վերադառնան իրենց տուն, իրենց ընտանիքներին և զավակներին»,-եզրափակեց Նանոր Բոյաջյանը։

Իսկ Հարութը ևս մեկ անգամ վստահեցնում է՝ հայ զինվորները հաղթելու են չարին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել