Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են նոյեմբեր ամսվա եղանակի կանխատեսումը։
Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի նախալեռնային շրջաններ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +7…+8C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +18…+20C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -3…-6C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -16…-17C, առավելագույնը՝ +23…+24C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից պակաս (նորման՝ 20-30 մմ):
Շիրակի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +2…+4C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +12…+15C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում, գիշերը մինչև -10…-15C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -22…-24C, առավելագույնը՝ +16…+18C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից պակաս (նորման` 30-50 մմ):
Լոռու մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5…+7C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +17…+20C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -10…-15C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -20…-22C, առավելագույնը՝ +20…+22C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից պակաս (նորման` 30-35 մմ):
Տավուշի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +6…+9C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +18…+21C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -2…-5C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -11…-13C, առավելագույնը՝ +25…+28C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից պակաս (նորման` 35-40 մմ):
Վայոց Ձորի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +7…+9C, լեռնային շրջաններում` +2…+4C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը նախալեռնային շրջաններում մինչև +18…+20C, լեռնային շրջաններում՝ +12…+15C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև` -3…-6C, լեռնային շրջաններում` -10…-15C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ նախալեռնային շրջաններում -14…-15C, առավելագույնը՝ +23…+24C, լեռնային շրջաններում նվազագույնը՝ -18…-20C, առավելագույնը՝ +16…+18C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից պակաս (նորման` նախալեռնային շրջաններում 20-25 մմ, լեռնային շրջաններում 50-55 մմ ):
Սյունիքի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +8…+10C, նախալեռնային շրջաններում` +4…+6C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև` +20…+23C, նախալեռնային շրջաններում՝ +16…+19C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` 0…-3C, նախալեռնային շրջաններում` -7…-10C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ հովտային շրջաններում -14…-15C, առավելագույնը՝ +27…+28C, նախալեռնային շրջաններում նվազագույնը՝ -22…-25C, առավելագույնը՝ +20…+22C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից պակաս (նորման` հովտային շրջաններում 25-40մմ, նախալեռնային շրջաններում 30-60 մմ):
Երևան քաղաք
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +7…+8C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +18…+20C, երրորդ տասնօրյակում՝ օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -4…-6C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -14…-15C, առավելագույնը՝ +24…+26C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից պակաս (նորման` 25-30 մմ):