Պետական տուրքը վճարվում է`
1) հայցադիմումների.
2) որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ գործին մասնակցելու մասին դիմումների.
3) իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման մասին դիմումների.
4) ըստ ներկայացնողի և օրդերային կորցրած արժեթղթով հավաստված իրավունքները վերականգնելու մասին դիմումների.
5) իրավաբանական անձանց և քաղաքացիներին սնանկ ճանաչելու մասին դիմումների.
6) արբիտրաժային տրիբունալի վճիռների հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու մասին դիմումների.
7) դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
Նշենք, որ հայցագինը մեծացնելու դեպքում պետական տուրքի չբավականացնող գումարը գանձվում է վճիռը կայացնելիս` ավելացված հայցագնին համապատասխան:
Հայցագինը նվազեցնելու դեպքում վճարված տուրքը չի վերադարձվում:
Պետական տուրքի չափը սահմանելու, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ
Սույն հրապարակումը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: