Երևանի քաղաապետը 4-րդ տեղակալին կունենա, ով կղեկավարի Երևանի աշխարհազորային բրիգադը

Ազգային ժողովն այսօր՝ նոյեմբերի 3-ին, արտահերթ նիստի ժամանակ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված ««Տեղեկան ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

 Հարցը օրենսդիրին ներկայցրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

«Օրենքի բովանդակությունը պայմանավորված է «Պաշտպանության մասին» օրենքում իրականացված փոփոխություններով և աշխարհազորի ձևավորման աշխատանքները ավելի համակարգված և օրենսդրորեն կարգավորված իրականացնելու անհրաժեշտությամբ»,- ներկայացրեց Վաչե Տերտերյանը:

Հարցն ընդունվեց 73 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Այնուհետև քննարկվեց կառավարության կողմից ներկայացված ««Երևան քաղաքաում տեղեական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը» երկրորդ ընթերցմամբ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

«Օրենքի համապատասխան հոդվածում փոփոխություններ կատարելով՝ առաջարկում ենք սահմանել Երևան քաղաքի քաղաքապետի տեղակալների թիվը 4, գործող օրենսդրությամբ այն 3-ն է»,- ասաց Տերտերյանը: Այդ տեղակալը կլինի համայնքի աշխարհազորային պայմանական բրիգադի ղեկավարը (հրամանատար): Նոր փոխքաղաքապետի հաստիքը լինելու է մշտական:

Նախագիծն ընդունվեց 73 կողմ, 1 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել