Հայաստանում Ֆրանսիական համալսարանից հայտնում են.
«Նոր ողբերգություն ՀՖՀՀ-ում․ մեր ուսանող Արտակ Սարգսյանը ևս զոհվեց իր հայրենիքի փրկության մարտում։ 19-ամյա Արտակն իրավագիտություն սովորելու համար ընտրել էր ՀՖՀՀ-ն, այսինքն՝ ընտրել էր նաև Ֆրանսիան։ Թերևս ուզում էր փաստաբան կամ դատավո՞ր դառնալ։ Իսկ հիմա նրա երազանքներն անհետացան։ Ե՞րբ կանգ կառնի այս մահերի շարքը, այս ատելի կոտորածը։
Ի՞նչ նոր ահազդու դեպքեր են հարկավոր, որ միջազգային հանրությունը տա իր խիստ արձագանքը դադարեցնելու համար անմեղների կոտորածը, քաղաքացիական ենթակառուցվածքների ավերածություններն ու շրջակա միջավայրի կործանումը։
Մտովի և մեր աղոթքներով Արտակի ծնողների, ընտանիքի և ընկերների հետ ենք։ Խաղաղություն հոգուդ, սիրելի՛ Արտակ»։