Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են.
«Նոյեմբերի 3-ին, ժամը 07։00-ին դեպքի վայր է մեկնել Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 17 հրշեջ-փրկարար։
Պարզվել է, որ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 5 հա տարածքում 8 օջախով այրվում են խոտածածկույթ և խաշամ։
Դեպքի վայրում է գտնվում «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 3 աշխատակից։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին, ժամը 16։14-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոշ գյուղի անտառում ծուխ է նկատվում:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Մթության և բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են: Նախնական տվյալներով այրվել է մոտ 20 հա խոտածածկ տարածք:
«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 5 աշխատակցի կողմից սահմանվել է հերթապահություն»: