Մենք բոլորս այլոց ցավով ապրող ենք, չնայած աշխարհը միշտ էլ անտարբեր է եղել. Գայանե Աբրահամյան

Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ասկերանի գյուղերից մեկն է, հեռվում կանգնած այն կնոջ որդին դեռ 2016-ին էր գերեւարվել ու սպանվել, առանձնացած կանգնած էր, գրեթե չէր խոսում, անվերջ լացում էր։ Երբ մոտեցա, փորձեցի մխիթարանքի խոսքեր գտնել` ասաց. ես իմ տղու համար չեմ լացում, էս ջահել մայրերի համար եմ մտածում, իրանք էդ ցավին չեն դիմանա…
Մենք բոլորս այլոց ցավով ապրող ենք, չնայած աշխարհը միշտ էլ անտարբեր է եղել, երբեք էլ մեզ չեն կարեկցել, մենակ են թողել, բայց որքան էլ ծանր լինի, մենք այլոց ցավը չենք կարող ուրախությամբ ընդունել, պատերազմի օրերին ամենամեծ մարտահրավերը ՄԱՐԴ մնալն է…»:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել