ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԿԳՄՍ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից հեռավար ուսուցման նպատակով վարվող e-school.am ֆեյսբուքյան էջում ներկայացված է տեղեկատվություն առաջին անհրաժեշտության իրերի մասին, որոնք ցանկալի է ունենալ պայուսակում՝ օդային տագնապի կամ որևէ այլ արտակարգ իրավիճակում բազային կարիքները հոգալու համար:
Այս գրառման ներքո մի օգտատեր, ենթադրաբար՝ սովորող, արձագանքել է. բա դասագրքե՞րը։
Պարզ է չէ՞, որ հաղթելու ենք, քանի գիրքը մեզ մոտ առաջին անհրաժեշտության իր է»։








