Լիոնում թուրքերը վանդալիզմի են ենթարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության շենքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է «France 24»-ի լրագրող Աչրեն Վերդիանը՝ հրապարակելով լուսանկար:
«Լիոնի ՀՀ գլխավոր հյուպատոսության պատին նոր հակահայկական գրառում է հայտնվել, որում հիշեցնում են Հայոց ցեղասպանության մասին, ինչպես նաեւ «Գորշ գայլեր» կազմակերպության հավատարմությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին»,- գրել է Վերդիանը: