«Մեր լեռներում ամեն մի սարը, ծառը, քարը մեզ համար պաշտպանական մի մեծ ամրոց է։ Ամեն տեղ մարտ ենք տալու, ամեն մետրի ու սանտիմետրի համար, ամեն տան, քարի, ծառի, թմբի համար։ Այնքան ենք պայքարելու՝ մինչև չհաղթենք։ Հաղթանակը այլընտրանք չունի»,-այս մասին ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է այս պահին Արցախում կռվող Հարություն Մնացականյանը։
Նա խնդրանքով դիմեց հայերին․ «Աշխարհի որ ծայրում էլ ուզում եք եղեք, եթե ունեք հնարավորություն՝ սատար կանգնեք մեր բանակին, մեր պետականությանը։ Մի խնդրանք մեր արցախցի կանաց և աղջիկներին, մեր գեղեցկուհիներին․ այսօր հասցրեցի նկատել, որ Facebook-ում բավականաչափ ակտիվ եք, գովելի է։ Չեմ ուզում ասել, որ դա ամենակարևոր գործն է, սակայն ձեզ համար մի փոքրիկ աշխատանք կա։ Խնդրում եմ բոլոր այն երիտասարդներին, տղաներին, այսպես ասած, որոնց դուք ճանաչում եք, պարզապես տեղադրեք նրանց նկարը, կոլաժներ սարքեք այն մարդկանցով, ում հաստատ գիտեք, որ փայլեցրած կոշիկներով կամ գեղեցիկ համազգեստով երևանյան սրճարաններում ծխում են կամ մի բաժակ գինի են խմում՝ հանուն հայրենիքի հաղթանակի։ Խնդրանքս ՀՀ և Արցախի Ազգային ժողովներին․ կարող եք ընդունել օրինագիծ՝ պատերազմի ժամանակ պատերազմի դաշտը լքած մարդկանց օրենքով արգելել այլևս Հայաստան գալ։ Կարծում եմ՝ դա նրանց համար լավագույն պատիժը կլինի»,-նշել է Հարությունը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հոկտեմբերի 30-ին Քարին Տակ գյուղի համար մղված կատաղի մարտերի ժամանակ մահացու վիրավորում է ստացել Գուրգեն Գառնիկի Մնացականյանը, Հայրությունի եղբայրը։
Մանրամասները՝ տեսանյութում