Ի՞նչ է իրավաբանական անձը

Քաղաքացիական իրավունքի առանձին սուբյեկտ է հանդիսանում իրավաբանական անձը:

Իրավաբանական անձ է համարվում այն կազմակերպությունը, որը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

Իրավաբանական անձը պետք է ունենա ինքնուրույն հաշվեկշիռ:
Իրավաբանական անձի գույքի կազմավորմանը մասնակցելու կապակցությամբ` նրա հիմնադիրները (մասնակիցները) այդ իրավաբանական անձի նկատմամբ ունեն կամ չունեն պարտավորական իրավունքներ:

Իրավաբանական անձինք կարող են լինել իրենց գործունեությամբ շահույթ ստանալու նպատակ հետապնդող (առևտրային) կամ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպություններ:

Առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձինք կարող են ստեղծվել տնտեսական ընկերակցությունների և ընկերությունների ձևով:

Ոչ առևտրային կազմակերպություն համարվող իրավաբանական անձինք կարող են ստեղծվել հասարակական միավորումների, հիմնադրամների, իրավաբանական անձանց միությունների, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ ձևերով:

Կոոպերատիվները` կախված իրենց գործունեության բնույթից, կարող են լինել շահույթ ստանալու նպատակ հետապնդող (առևտրային) կամ նման նպատակ չհետապնդող (ոչ առևտրային) կազմակերպություններ:

 

 

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել