Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան ինքնամեկուսացել է: Վերջինս կշարունակի աշխատանքը հեռավար ռեժիմով: Այս մասին վարչապետը գրառում է արել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում:
«Իմ աշխատակցի մոտ, ում հետ նախօրեին երկար շփում եմ ունեցել, կորոնավիրուս է հայտնաբերվել: Համապատասխանաբար, ինքնամեկուսանում եմ ու աշխատանքս կշարունակեմ այսպես»,- գրում է Գախարիան:
Գախարիան անդրադարձել է նաև նախօրեին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին:
«Ինչպես միշտ հայտարարում էինք, այս դժվարագույն պահին ևս, Վրաստանին հաջողվեց ազատ, բաց ու մրցունակ ընտրւթյուններ անցկացնել: Առանձին խախտումներն ուղղելի են, դրանց վրա պետք է աշխատենք: Հենց այս ձգտումն է մեզ տանում դեպի եվրոպական պետության կառուցումը»: