Ֆրանցիսկոս Պապի կոչն Արցախի դեմ սանձազերծած պատերազմի մասին

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, Կաթողիկե եկեղեցու՝ Բոլոր սրբերի ոգեկոչման օրը Ֆրանցիսկոս Պապն անդրադարձել է Արցախի դեմ թուրք-ադրբեջանական դաշինքի հրահրած ագրեսիային ու նշել․ «Այս տոնական օրը չպետք է մոռանանք այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, ուր զինված բախումները հաջորդում են միմյանց փխրուն հրադադարների միջև, զոհերի ողբերգական աճով, քաղաքացիական բնակավայրերի, ենթակառույցների և աղոթատեղիների կործանումով ու հիմնականում քաղաքացիական բնակչության հանդեպ հարձակումներով։ Ողբերգական է սա։ Կցանկանայի վերհաստատել սրտագին կոչս հակամարտության կողմերի պատասխանատուներին, որպեսզի որքան հնարավոր է շուտ միջամտեն՝ դադարեցնելու համար անմեղ արյունահեղությունը։ Թող չմտածեն, որ հարցը կլուծվի բռնությամբ, փոխարենը միջազգային հանրության օգնությամբ հանձնառու լինեն հիմնավոր բանակցություններին։ Ես ինքս մոտ եմ բոլոր նրանց, ովքեր տառապանքների մեջ են և հայցում եմ սրբերի բարեխոսությունը՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար»,- հայտնում է Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել