Գերության մեջ գտնվող զինծառայողը կարող է պատժվել՝ հանցավոր գործողություններ համար

Քրեական օրենսգրքի 382-րդ հոդվածը սահմանում է հանցավոր գործողությունները, որոնք կարող են կատարվել գերության մեջ գտնվող զինծառայողի կողմից։

1. Գերության մեջ գտնվող զինծառայողի կողմից ռազմական նշանակություն ունեցող աշխատանքներին կամ այնպիսի այլ միջոցառումներին կամովին մասնակցելը, որոնք ակնհայտ կերպով կարող են վնաս պատճառել Հայաստանի Հանրապետությանը կամ նրա դաշնակից պետություններին, եթե բացակայում են պետական դավաճանության հատկանիշները՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով:

2. Մյուս ռազմագերիների նկատմամբ բռնություն գործադրելը կամ ավագի դիրքում գտնվող ռազմագերու կողմից նրանց հետ դաժանորեն վարվելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից ութ տարի ժամկետով:

3. Գերության մեջ գտնվող զինծառայողի կողմից շահադիտական դրդումներով կամ իր նկատմամբ հակառակորդի ներողամիտ վերաբերմունքն ապահովելու նպատակով այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ուղղված են մյուս ռազմագերիների դեմ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել