ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 3-ին, ժամը 12:00-18:00-ն, Երևանի Հյուսիսային պողոտայում կկազմակերպվի հուշանվերների և գրքերի ցուցահանդես-վաճառք, որի ամբողջ հասույթը կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:
Այս մասին հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
Ցուցահանդես-վաճառքին կմասնակցեն ՀՀ թանգարանները` պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները: Թանգարանների մեկ այլ նախաձեռնությամբ՝ աշխատակիցները համախմբվում են թանգարանների բացօթյա տարածքներում և զինվորների համար գլխարկներ գործում, որոնք ոգեշունչ մաղթանքներով մոտ օրերս կուղարկվեն առաջնագիծ: