Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են.
ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշը լիովին աջակցում է կրակի անհապաղ դադարեցման մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կոչին, որ արվել է հոկտեմբերի 10-ին Մոսկվայում և հետագայում վերահաստատվել է հաջորդաբար Փարիզում՝ հոկտեմբերի 17-ին և Վաշինգտոնում՝ հոկտեմբերի 25-ին։