Քանի դեռ չկան վերիֆիկացիայի մեխանիզմներ, հրադադար չի կարող լինել․ Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանն ընտրովի, շատ հաճախ՝ գերճշգրիտ զինատեսակներից թիրախավորում է խաղաղ բնակչությունը։ Այս մասին հայտնում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Այս պահի դրությամբ էլ մարտերը շարունակվում են, դրանք մեծ ինտենսիվություն չունեն, սակայն զորատեսակային և զինատեսակային առումով կիրառվում են բավականին շատ զենքեր և զինատեսակներ: Արցախը որևէ հատուկ նպատակ չունի Ադրբեջանի խաղաղ բնակիչներին վնաս հասցնելու։ Այլ հարց է, որ Արցախի զինանոցում եղած որոշակիորեն հին զինատեսակները կարող են խիտ բնակեցված քաղաքներում շեղում տալ՝ ի տարբերություն ադրբեջանական գերճշգրիտ զինատեսակների։ Չեն կարող գերճշգրիտ զինատեսակներով «պատահական» խոցվել Շուշիի եկեղեցին, Մարտակերտի հոսպիտալը, Ստեփանակերտի ծննդատունը»,-նշել է Հովհաննիսյանը։

Նա նաև նշել է, որ քաղաքակիրթ աշխարհը փորձեց Ադրբեջանին բերել հրադադարի, բայց չստացվեց, որովհետև չկան վերիֆիկացիայի մեխանիզմներ, ինչպես նաև հստակ մատնացուցում, որ պատերազմն սկսել է Ադրբեջանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել