ԱԺ Նախագահ Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եթե երեկ կեսգիշերին ֆեյսբուքում Կուբաթլուն չգրավեիք, այսօր Շուշիի մասին լուրը լսելուց հետո կեսգիշերին ֆեյսբուքում չէիք ընկճվի:
Սա պատերազմ է, որն ունի իր կանոնները: Մեզնից հասնում է զգոնություն, սթափություն, կազմակերպվածություն և ոչ մի պանիկա:
Իսկ այն ֆեյսբուքյան ընկերներս, ովքեր այս պահից սկսած կշարունակեն տարածել ինտրիգներ, թե բա «լավ լուր ունեմ, բայց սպասենք պաշտոնականի» կամ կտարածեն ոչ պաշտոնական վիդեոներ` տարածքներ գրավելու կամ կորցնելու մասին, ժամանակավորապես կհեռացվեն ընկերներիս ցանկից:
Լրջանալու ժամանակն է»: