Արցախի Պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել.
«Ադրբեջանը պարբերաբար շարունակում է խախտել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահ երկրների միջնորդությամբ դիակների, ռազմագերիների և այլ պահվող անձանց մասին հումանիտար հրադադար հաստատելու մասին պայմանավորվածություններն այն դեպքում, երբ մարտակա գործողությունների ընթացքում ոչնչացված վերջինիս հազարավոր դիակներ արդեն փտում են առաջնագծի տարբեր հատվածներում:
Նման պահվածքով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ցույց է տալիս, որ թքած ունի ոչ միայն միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի, այլև սեփական զինծառայողների դիակների ու նրանց հիշատակի նկատմամբ»: