Գնդապետ Արմեն Գյոզալյանը պարգևատրել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որում նշվում է․

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և հմտության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, գնդապետ Արմեն Մայիսի ԳՅՈԶԱԼՅԱՆԻՆ պարգևատրել «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել