Ապրիլի 2-ին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված քրեական գործով այս պահին կա երկու կասկածյալ` 1980 թ. ծնված Արտակ Պետրոսյանը և 1982 թ. ծնված Արայիկ Պետրոսյանը:
Հանցագործության կատարմանը նրանց մասնակցությունը հիմնավորելու կամ հերքելու ուղղությամբ օպերատիվ-քննչական գործողությունները շարունակվում են:
Կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետի սպանության փաստով հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում հարցաքննվել են մի քանի տասնյակ անձինք: Ոստիկանության կողմից կատարվել են քննչական համալիր փորձարարություններ և դեպքի վայրի լրացուցիչ զննություն: Ոստիկանության կատարած միջոցառումների արդյունքում հանցագործությունը կատարելու կասկածանքով կան ձերբակալվածներ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:
Աղբյուրը`Իրավաբան.net