Երևանի ջրամատակարարման համակարգի անվտանգությունը ևս ուժեղացված վերահսկողության ներքո է:
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) Երևանի տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերը 14-օրյա զննում են իրականացրել մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգում՝ 20 օրվա կարգավորիչ ջրավազաններում և սանիտարական պահպանման 2 գոտում։
Այս մասին տեղեկանում ենք առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից:
Ջրի անվտանգության վերահսկողական միջոցառումներն ԱԱՏՄ-ի կողմից խստացվել են ՀՀ-ում ռազմական դրության ընթացքում՝ ջրային բնույթի բռնկումների կանխարգելման նպատակով՝ ՀՀ ԱԱՏՄ ղեկավարի հրամանով։
Ջրի անվտանգության հարցերի շուրջ քննարկումներ են կազմակերպվել և միջոցառումներ են ձեռնարկվել նաև հանրապետության մարզերում։
Որպես սանիտարահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին՝ ԱԱՏՄ-ն արձանագրվող շեղումների դեպքում իրավասու է կենցաղային, տնտեսական, արտադրական, տեխնիկական կարիքների համար օգտագործվող ջրի օգտագործումը կասեցնելու կարգադրագիր տալ, մինչև շեղումները բացառվեն։
ԱԱՏՄ ուժեղացված վերահսկողությունը խմելու ջրի ջրաղբյուրների, օրվա կարգավորիչ ջրամբարների նկատմամբ է։