Ըստ ԱՎԾ-ի տվյալների` 2012 թվականին ՀՀ-ում գրանցվել է 3727 դատապարտված, որոնցից 211-ը կանայք են: Ազատազրկված դատապարտյալների թիվը կազմել է 2193, ընդ որում, նրանցից 762-ի նկատմամաբ կիրառվել է պայմանական պատիժ, իսկ 207-ի նկատմամբ` համաներման ակտ:
3727 դատապարտվածից 87-ը եղել են անչափահաս` 14-17 տարեկան, որոնցից 76-ը ենթարկվել են ազատազրկման, իսկ 11-ի նկատմամաբ կիրառվել է այլ պատժամիջոց:
Նշված քանակից 135-ը եղել են պաշտոնատար անձինք, 979-ը` զինվորական ծառայողներ:
Ըստ հանցատեսակների` սեփականության դեմ ուղղված հանցագործությունները քանակով ամենաշատն են`912, երկրորդ տեղում զիվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններն են` 853, ապա բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները` թվով 533: Կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործությունների քանակը կազմել է 292:
Ամենաքիչ թվով հանցագործությունները գրանցվել են համակարգչային տեղեկատվության ոլորտում, ընդամենը` երկու հանցագործություն:
2013 թվականի տվյալները դեռևս ամփոփված չեն:
Աղբյուրը`Իրավաբան.net