Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է նորօրյա հերոսների սխրանքներից։
Միավորման անձնակազմի մարտական աշխատանքը հմտորեն կազմակերպելու համար, գնդապետ Հրայր Վլադիմիրի Աթոյանը կպարգևատրվի «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Նույն կարգի պետական պարգևի է արժանացել գնդապետ Մարտին Ալավիկի Ջհանգիրյանը՝ զորքերի տեխնիկական ապահովումը մարտական պայմաններում իրականացնելու համար:
«Արիության համար» մեդալների են ներկայացվել գնդապետներ Կարեն Էդիկի Դանիելյանն ու Լեռնիկ Համլետի Ասրյանը՝ զորքերի թիկունքային ապահովման ու բարոյահոգեբանական ապահովման կառույցի հստակ ու պլանաչափ աշխատանքները կազմակերպելու համար:
Գնդապետ Էրիկ Բորիկի Գրիգորյանը «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի է ներկայացվել զորքերի հմուտ ղեկավարումն իրականացնելու և թշնամական ուժերի ջախջախմանը նպաստելու համար:
Հաշվարկի կազմով 4 ԱԹՍ ոչնչացնելու համար ավագ լեյտենանտներ Ռուբեն Սերյոժայի Խաչատրյանը, Հովիկ Արմենի Խաչատրյանը, շարքային-պայմանագրային Աշոտ Վահրամի Բալայանը և սերժանտ-պայմանագրային Կարեն Արթուրի Գրիգորյանը ներկայացվել են «Մարտական ծառայություն» մեդալների:
Փառք բոլոր ճակատներում իրենց բարոյական ու մասնագիտական պարտքը հայրենիքի առջև հերոսաբար կատարող բոլոր անհատներին: