Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Խաղաղ բնակիչների սպանություններ, հազարավոր մարդկանց տառապանքներ, թիրախային հրթիռակոծումներ արգելված կասետային մարտագլխիկներով, ահաբեկչական մեթոդներ, լայնածավալ հայառյացություն, զոհեր ու վիրավորներ երեխաների, կանանց ու տարեցների շրջանում, քաղաքացիական բնակավայրերի ու մշակութային ժառանգության զանգվածային ավերածություններ Արցախում:
Երբ անժխտելի է դառնում համոզմունքը, որ պատերազմական ու մարդկության դեմ հանցագործությունները քրեականցվել են ադրբեջանական զինված ուժերի վայրագությունների համար:
Associated Press գործակալության կարևոր նյութն այդ մասին է»:
Տեսանյութը՝ այստեղ։