Ապրիլի 3-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Արարատի մարզի Ներքին Դվին գյուղի բնակիչ Ռաֆիկ Խաչատրյանը: Վերջինս հայտնել է, որ ինքնապաշտպանության նպատակով սպանել է հարազատ հորեղբորը:
Պարզվել է` նույն օրը իրենց տան բակում կենցաղային հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ Խաչատրյանը ծալովի դանակով վեց անգամ հարվածել է հորեղբոր` Արտուշ Խաչատրյանի որովայնի շրջանին, ապա մեկ անգամ՝ պարանոցին: Արդյունքում սպանել նրան: Հանցագործության գործիք հանդիսացող դանակն առգրավված է: Ռ. Խաչատրյանը ձերբակալված է: Գործի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:
Աղբյուրը`Իրավաբան.net