Հերթական հարձակումը «Ասպարեզ»-ի վրա. Լուսանկարներ

Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը ժամը 1:30-5:45-ի միջակայքում անհայտ անձինք կոտրել են Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանի անձնական օգտագործման ավտոմեքենայի ապակին և դուռը: Փորձեն են արել կողոպտել մեքենայի սարքավորումներից մի քանիսը, կոտրել են մի քանի սարք և գողացել թվային հիշողության 2 հասարակ սարքեր, ոչ այնքան կարևոր փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակներով: Արդյունքում պատճառել են նյութական շոշափելի վնաս: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունը քրեական գործ է հարուցում:

 

Ինչպես տեղեկացնում է ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը` չի բացառում, որ տեղի ունեցածը սովորական կողոպուտի փորձ է: Սակայն վերջին ութ տարում սա ակումբի և աշխատակիցների գույքի նկատմամբ կատարված ութերորդ հարձակումն է: 2008 թվականի մարտի 21-ի գիշերը` հարձակումներից մեկի ժամանակ հրկիզվել է Լևոն Բարսեղյանի վարած մեքենան, իսկ ավելի վաղ` հունվարի 18-ի գիշերը փորձել են հրկիզել ակումբի շենքը, բայց դա նրանց չհաջողվեց: Արդյունքում կարողացան այրել միայն պատուհանը:

 

Բոլոր այդ միջադեպերով հարուցված քրեական գործերը մնում են չբացահայտված:

 

Լուսանկարներըը` asparez.am

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել