Ապրիլի 3-ին ժամը 00.15-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ն. Զարյան փողոցի շենքերից մեկի 7-րդ հարկում վիճաբանություն է: Նույն օրը հիվանդանոցից ոստիկանությանը տեղեկացրել են, որ մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 1947 թ. ծնված Ռոդինա Մ.-ն:
Պարզվել է, որ վիճաբանության ժամանակ, 1970 թ. ծնված Նորայր Ա.-ն քաշքշուկի մեջ է մտել կնոջ մոր հետ, որի ընթացքում խոհանոցային դանակով վնասել է նրա ձեռքը: Նորայր Ա.-ն բերման է ենթարկվել ոստիկանություն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Դեպքի հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:
Աղբյուրը`Իրավաբան.net