Ապրիլի 3-ին ոստիկանության Ապարանի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության մեքենայով հիվանդանոց է տեղեփոխվել 1990 թվականին ծնված Գեղամ Հայրապետյանի դիակը: Պարզվել է, որ նույն օրը ժամը 21.30-ի սահմաններում «Նիսսան Պատֆայնդեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ապարան-Սպիտակ ճանապարհի 1-ին կմ-ին մահացու վրաերթի է ենթարկել Հայրապետյանին, ապա դիմել փախուստի: Նույն օրը
ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, դեպքի վայրից մոտ 250 մ հեռավորության վրա, ժամը 22.30-ի սահմաններում վարորդը հայտնաբերվել է և ավտոմեքենայով բերման ենթարկվել բաժին:
Կատարվում է նախաքննություն:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:
Աղբյուրը`Իրավաբան.net