Կրկին սուտ մատնությո՞ւն

Արարատի և Վայոց  Ձորի  մարզերի ընդհանուր իրավասության դատարանը  քննության է  առել  քրեական գործն  ըստ  մեղադրանքի Արթուր Ջ.-ի:

  Վերջինիս  մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրավապահ մարմինների նորմալ գործունեությունը խաթարելու, ինչպես նաև Արտաշատ քաղաքի բնակիչ Վարազդատ           Հ.-ի իրավունքներն ու օրինական շահերը խախտելու և նրան քրեական պատասխանատվության ենթարկելուն հասնելու դիտավորությամբ, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, 2012թ սեպտեմբերի 7-ին, կատարելով սուտ մատնություն, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է տվել, որ Արտաշատ քաղաքի բնակչուհի Մարգարիտ Մ.-ի կողմից խարդախության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված թիվ 27118910 քրեական գործով, որով Մարգարիտա Մ.-ն դատապարտվել է ՀՀ քր. օր-ի 34-178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իբր գործով տուժող Վարազդատ Հ.-ի  դրդմամբ ինքը տվել է Մարգարիտա Մ.-ին խարդախության փորձ և վաշխառություն կատարելու մեջ մեղադրող սուտ ցուցմունքներ` այդ կերպ Վարազդատ Հ.-ին մեղադրելով ՀՀ քր. օր-ի 38-338 հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ:

 Մեղադրյալի  նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

  Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել