Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Արմեն Ա.-ի(անունը փոված է):
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. հոկտեմբերի 21-ին Երևան քաղաքի Ա. Մանուկյան փողոցի հարակից տարածքում անհիմն վիճաբանության մեջ է մտել Էրիկ Ո.-ի հետ, որի ընթացքում տաբատի հետևի գրպանում պահվող ծալովի դանակը հանել և հարվածել է Էրիկի որովայնի շրջանին և նրա առողջությանը դիտավորությամբ պատճառել ծանր մարմնական վնասվածք` «ձախ մեզոգաստրալ շրջանի կտրած-ծակած թափանցող վնասվածք` ստամոքսի վնասումով»:
Արմենը կալանավորված է:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net