Ինչպե՞ս պետք է ընդհանուր սեփականատերերը իմանան իրենց գույքի վրա բռնագանձում տարածելու մասին

Պարտապանի գույքի գույքագրման ժամանակ պարտապանը պարտավոր է գրավոր տեղեկացնել հարկադիր կատարողին իր սեփականությունը հանդիսացող գույքի այն տեսակների մասին, որոնք հանդիսանում են բաժնային կամ համատեղ սեփականություն՝ նշելով համասեփականատերերի տվյալները (անունը, ազգանունը (անվանումը), բնակության (գտնվելու) վայրը): Պարտապանը պարտավոր է ներկայացնել նաև համասեփականատերերի սեփականության իրավունքը հավաստող փաստաթղթեր:

Գույքի վրա բռնագանձում տարածելիս հարկադիր կատարողը, պարզելով համասեփականատերերի առկայությունը, գույքի ուղղակի վաճառքի մասին որոշումը կայացնելուց հետո՝ ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում, պարտապանի ներկայացրած տեղեկությունների հիման վրա (անուն, ազգանուն (անվանում), բնակության (գտնվելու) վայր) պատշաճ ծանուցմամբ ուղարկում է գույքի ուղղակի վաճառքի մասին որոշումը գնման նախապատվության իրավունք ունեցողներին:

Որոշումն ստացվելուց հետո՝ տասնօրյա ժամկետում, բաժնային կամ համատեղ սեփականության մասնակիցներից գնման նախապատվության իրավունքի իրականացման մասին գրավոր տեղեկություններ չստացվելու դեպքում գույքն իրացվում է սույն օրենքով սահմանված կարգով:

Գույքն ուղղակի վաճառքով առաջին անգամ չիրացվելու դեպքում հետագա վաճառքներ կազմակերպելիս գնման նախապատվության իրավունքը չի գործում:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել