Հրամանատարները շարքային զինվորների կողքին կանգնած են մինչև վերջին գրոհը․ Արծրուն Հովհաննիսյան

Ռազմական միտքը տեղում է, ռազմական ղեկավարությունը փայլուն տիրապետում է իրավիճակին, ինչքան էլ որոշ տեղերում ստիպված ենք լինում նահանջել, վերախմբավորվել, որոշ դիրքեր զիջել, շատ հաճախ՝ գերակայող ուժերի ազդեցության տակ։ Այս մասին հայտնել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«8-10 անգամ, որոշ տեղերում 10-12 անգամ ավել ուժեր են կանգնած մեր զորքերի դիմաց։ Մեր զորավարական, մեր հրամանատարական մտքի փայլուն արգասիքները, պլանավորումը, մտահաղացումը, հետախուզական տվյալները և այլն, շատ  հստակ տիրապետում են իրավիճակին։ Բայց շատ հաճախ այդ գերակայող ուժերի ազդեցության տակ մինչև վերջին մարտը պայքարելու իմաստ չենք տեսնում, դրա համար որոշ տեղերում վերախմբավորումներ ենք կատարում։  Սա է հիմնական խնդիրը, մնացած դեպքերում՝ հրամանատարությունը տիրապետում է, հրամանատարությունը վճռական է, հրամանատարությունը արի է, քաջ է և գործողություններին տիրապետում է մինչև վերջ։ Բազում անգամներ մեր հրամանատարները շարքային զինվորների կողքին կանգնած են մինչև վերջին գրոհը, մինչև վերջին հարձակման հետ մղումը և զինտեխնիկայի խոցումը։ Նման դեպքերը հարյուրավոր են»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել