ԱՀ Պաշտպանության նախարարությունը հերոսական նոր պատմություններ է ներկայացրել, որոնք կատարել են առաջնագծում կանգնած զինվորները․ «Մարտական գործողությունների ընթացքում զորքերի հմուտ և անխափան ղեկավարումն իրականացնելու, հակառակորդի մեծաթիվ ուժեր ջախջախելու համար գեներալ-մայոր Կարեն Էռնեստի Առստամյանը, գնդապետներ Դավիթ Արկադիի Ավետիսյանը, Նիկոլայ Բորիսի Մխիթարյանը ներկայացվել են «Մարտական խաչ»-ի ասպետության 1-ին աստիճանի:
«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններ կստանան շարքային Արեն Ավագի Չոբանյանը /խոցել է 4 զրահատեխնիկա/, շարքային Հովիկ Հովհաննեսի Ասատրյանը /խոցել է 4 զրահատեխնիկա/, շարքային Էրիկ Սամվելի Ղարիբյանը, շարքային Տիգրան Աշոտի Սիմոնյանը և շարքային Սպարտակ Հայկի Ասատրյանը /ոչնչացրել են թշնամական 2-ական տանկ ու կենդանի ուժ/ և շարքային Դավիթ Կարենի Բաղդասարյանը /իր հաշվեկշռում ունի թշնամական 1 ոչնչացված տանկ ու կենդանի ուժ/:
Հերոսական արարումները ճակատային գծի բոլոր ուղղություններում շարունակվում են:
Փառք մեր հերոսներին»,-նշվում է հայտարարության մեջ։