Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Մնացական Ա.-ի: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հադիսանալով ՀՀ ՊՆ X զորամասի կուրսանտ, կոչումով շարքային, անձնակազմում գերիշխող դիրք ունենալու և ծառայակիցներին իր կամքին ենթարկելու նպատակով, խախտելով ՀՀ զիված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 13 հոդվածով սահմանված պահանջները, 2012թ. սեպտեմբերի 18-ին` ժամը 22-ի սահմաննեում, զորամասի ննջարանում իրեն հրելու և հարվածելու պատճառով վիճաբանել է նույն զորամասի կուրսանտ Վաղինակ Բ.-ի հետ, բռնություն գործադրելով դիտավորությամբ հարվածել է նրան` պատճառելով առողջության միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով, վերջինս էլ բռնություն գործադրելով դիտավորությամբ հրել է Մնացական Ա.-ին և հարվածել նրա ձախ աճուկի հատվածին:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net