Դատապարտյալը պատիժը կրելու ընթացքում ապահովվում է օրգանիզմի կանոնավոր կենսագործունեության համար անհրաժեշտ սննդով, որի օրական միջին չափաբաժինները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Սննդի որակը և սննդարարությունը սահմանված չափաբաժիններից որևէ կերպ պակասեցնելը, այդ թվում՝ որպես տույժի միջոց, արգելվում է:
Հղի, կերակրող մայր, անչափահաս կամ հիվանդ դատապարտյալն ապահովվում է հավելյալ սննդով, որի չափաբաժինները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Դատապարտյալը պետք է ապահովված լինի խմելու ջրով:
Աղբյուր՝ Իրավաբան.net