Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Արմեն Ա.-Ի (անունը փոխված է):
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 31.08.2011թ. «Արաբկիր» մանկական զբոսայգու մայթեզրին, քննությամն չպարզված պատճառներով ծագած վիճաբանության ժամանակ, իրեն պատկանող «Սայգա20Կ» տեսակի օդաճնշիչ զենքով դիտավորությամբ կրակել է Արսեն Պ.-ի վրա` վերջինիս պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործով որպես իրեղեն ապացույց են ճանաչվել Արմեն Ա.-ի «Եգեր» որսորդական միավորման թիվ 00631 վկայականը և ԹՊԿ 533 համարի թույլտվությունը, «Սայգա-204» մոդելի H 03372813 գործարանային համարով որսորդական հրացանը:
Նշենք, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի` դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում, պատժվում է ազատազրկմամբ՝ 3-7 տարի ժամկետով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net