Տան բանալին գորգի տակ պահելու հետևանքները

 Լոռու մարզի  ընդհանուր իրավասության դատարանը քննության է  առել  քրեական գործն  ըստ  մեղադրանքի Ռոմա Ծ.-ի:

 Վերջինիս  մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012 թվականի հոկտեմբերի 24-ին` ժամը 13-ի սահմաններում, նախապես տեղյակ լինելով, որ Վանաձոր քաղաքում գտնվող Սուսաննա Ժ.-ի բնակարանի մուտքի դռան բանալին պահվում է դռան առջև գցված շորի տակ, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ նշված վայրից վերցրել է բանալին, բացելով մուտքի դուռը` ապօրինի մուտք գործել հիշյալ բնակարան, որտեղից գաղտնի հափշտակել է Սուսաննային պատկանող, ննջասենյակի մահճակալի դոշակի տակ գտնվող զգալի չափերով` 20.000 ՀՀ դրամ գումարը և նույն վայրում գտնվող 150.000 ՀՀ դրամ արժողության ոսկյա մատանին։

  Բացի այդ, Ռոման Ծ.-ն,  2012 թվականի նոյեմբեր ամսվա վերջին նախապես տեղյակ լինելով Վանաձոր քաղաքի մեկ այլ բնակարանի չբնակեցված լինելու հանգամանքի մասին, զգալի չափերով գույք գաղտնի հափշտակելու դիտավորությամբ մետաղյա ձողի գործադրմամբ մուտքի փայտյա դռան փականները կոտրելու միջոցով փորձել է ապօրինի մուտք գործել հիշյալ բնակարան, սակայն մուտքի դուռը չբացվելու պատճառով հանցագործությունը իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցրել։

 Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել   ստորագրություն չհեռանալու մասին:

 Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել