Դանակահարել է հարևանին

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է  առել քրեական գործն   ըստ մեղադրանքի Հակոբ Հ.-ի:

 Վերջինիս  մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ոգելից խմիչք օգտագործած վիճակում վիճաբանել է հարևանությամբ բնակվող Վ.Գասպարյանի հետ, հարվածել են միմյանց, այդ ընթացքում Հակոբ Հ.-ն մտել է իր տնակ, վերցրել խոհանոցային դանակը և վերադառնալով մեկ անգամ հարվածել է Վ.Գասպարյանի որովայնին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս:

Մեղադրյալի   նկատմամբ  խափանման միջոց է ընտրվել  կալանավորումը:

Նշենք, որ   դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:

 

  Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

 

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել